Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը և կողմնակից է կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,- ասել է ՌԴ նախագահը։               
 

Այ քեզ պայմանավորվածություն

Այ քեզ պայմանավորվածություն
11.03.2020 | 23:13

«Պայմանավորվենք, որ տեղի չի ունենալու կառավարման մոդելի փոփոխություն», -Սյունիքում քարոզարշավի ընթացքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ նկատի ունենալով սահմանադրական առաջիկա փոփոխությունները։ Իհարկե, նորություն չէ, որ Փաշինյանը չի ցանկանում հրաժարվել սուպերվարչապետական մոդելից ու այս մասին մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել է։ Պատճառաբանությունը, թե ժողովրդավարական երկրում չի կարող «Սերժի կոստյումը» լինել, ոչ միայն ծիծաղելի է, այլև ոչ մի կերպ չհիմնավորված։ Փաշինյանին պետք է իշխանության բոլոր ճյուղերն իր ձեռքում ունենալ, ՍԴ֊ի շուրջ իրավիճակը դրա լավագույն ապացույցն է։


Բայց հիշյալ մտքով նա նոր բան է ասում։ Ի՞նչ ասել է՝ պայմանավորվենք, ինչպե՞ս է այդ պայմանավորվածությունը դրսևորվելու, ինչպե՞ս է, ըստ Փաշինյանի, իշխանության կրող ժողովուրդը նրան այդ պայմանավորվածության դրական պատասխանի մասին փոխանցելու։ Նույնիսկ այս հայտատարությանը մի համայնքի ներկայացուցիչներ անհաղորդ մնացին, այդ ինչպե՞ս Փաշինյանը որոշեց, որ այդ պայմանավորվածությունը եղել է։ Սա ընդամենը մի փոքր դրվագ է, թե ինչպես է իշխանությունն իր ցանկությունները ժողովրդի անվան տակ «սղացնում»։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 6880

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ